Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Սպայկա»-ի տնօրենը կշարունակի մնալ կալանքի տակ (տեսանյութ)

ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանում հրապարակվեց «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանական խմբի բողոքի քննության վերաբերյալ որոշումը։ Դատարանը մերժեց բողոքը և «Սպայկա»-ի տնօրենը կշարունակի մնալ կալանքի տակ։ Փաստաբան Արսեն Սարդարյանի խոսքով, մեղադրող կողմը որևէ հիմնավոր փաստարկ չներկայացրեց, թե ինչու Ղազարյանը պետք է մնա կալանքի տակ։ Ըստ փաստաբանի, դատախազները նշել են, որ տնօրենի հեղինակությունն է, որ կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Նա նաև ընդգծեց, որ այս դատական գործը ուղղակի գումար կորզելու մեխանիզմ է։