A
A
ԱԳ նախարարը «Չեթըմ Հաուսի» կանոններով քննարկման է մասնակցել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել Է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված գերմանական «Die Runde» (Կլոր սեղան) վերլուծական-հետազոտական կենտրոնի անդամների հետ հանդիպում-քննարկմանը, որն ընթացել Է «Չեթըմ Հաուսի» կանոններով:
Զոհրապ ՄՆացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել է մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, որի համատեքստում Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է դրանց վերաբերյալ Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը։
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: