Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաշնակցականները հանդիպել են Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Պաշտոնական
hyd

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, Հայաստան-սփյուռք կապերի, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեջ Հայաստանի դերակատարության բարձրացման եւ այլ ընհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

 

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

29.04.2019