Բացել լրահոսը Փակել լրահոսը
1_top15spenders_sipri_2019_0
A A
Քաղաքականություն

1.8 տրլն դոլար է հատկացվել համաշխարհային ռազմական ծախսերի համար 

Ստոկհոլմի միջազգային խաղաղապահ հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած տվյալների համաձայն, 2018 թ. Համաշխարհային ռազմական ծախսերը կազմել են 1.8 տրլն դոլար:  Ընդ որում,  1988թ. ի վեր սա ամենաբարձր ցուցանիշն է։

Հայաստանը  2018թ.նախորդ տարվա համեմատ ռազմական ծախսերն ավելացրել է 609 մլն դոլարով՝ այսինքն՝ 33%-ով: 

Իրանը ռազմական ծախսերը  կրճատել է 10% ով, 3,2 մլրդ դոլար:

Թուրքիան ռազմական ծախսերն ավելացրել է 24%-ով՝ 19 մլրդ դոլար: Թուրքիան ռազմական ծախսերի առումով առաջատար 15 պետությունների շարքում է:

Ի դեպ, գլոբալ ռազմական ծախսերի 60 տոկոսը բաժին է ընկնում հինգ խոշորագույն սպառողների՝ Միացյալ Նահանգներ, Չինաստան, Սաուդյան Արաբիա, Հնդկաստան եւ Ֆրանսիա: 

ԱՄՆ-ի ռազմական ծախսերը 2010 թվականից ի վեր ավելացել են առաջին անգամ։