Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport gimnastika
A A
Սպորտ

Արթուր Թովմասյանը կմասնակցի Եվրոպական խաղերին

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը (օղակներ) եւս կմասնակցի Եվրոպական խաղերին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: ՀԱՕԿ-ն արդեն պաշտոնապես ստացել է մարզիկի ուղեգիրը:

Հիշեցնենք, որ ապրիլին լեհական Շեցին քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում, որը վարկանիշային էր, Արթուր Թովմասյանը 7-րդ տեղն էր զբաղեցրել օղակների վարժությունում:

Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայացնեն նաեւ Վահագն Դավթյանը (օղակներ) եւ Արթուր Դավթյանը (բազմամարտ):