Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ցմահ ազատազրկվածներ. Իրավապաշտպանի հայացք խնդրին (տեսանյութ)

 2003թ  օգոստոսի 1-ին  հայաստանյան բանտերում գտնվող՝  մահապատժի  դատապարտված 42 դատապարտյալ դարձան ցմահ ազատազրկվածներ։ Նրանց ճակատագիրը  փոխեց    գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի  01.08.2003թ. ՆՀ-103-Ա  հրամանագիրը,որով նրանց ներում շնորհվեց  եւ մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ Իշխանությունը սա համարեց մարդասիրական քայլ, որի արդյունքում դատապարտվածի վիճակը բարելավվում է։ Սակայն դատապարտյալներն ու  նրանց հարազատներն այն չընդունեցին ուրախությամբ, այլ հակառակը՝՝  բողոքի նամակներով եւ ակցիաներով։

 «Արդյո՞ք իրավունք ուներ ՀՀ նախագահը ներում շնորհելու։ Այո, դա նրա լիազորությունների մեջ է մտնում;  Բայց արդյո՞ք իրավունք ուներ նրանց տալու ցմահ ազատազրկում։ Այստեղ  է գալիս հիմնական խնդիրը,- ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը,- Ներում շնորհելուց հետո ցմահ ազատազրկումն ավելի ծանրացնող է դառնում, քանի որ մինչ այդ պահը  Քրեական օրենսգրքով նախատեսվում էր, որ եթե մահվան դատապարտվածներին տրվում է ներում, ապա դատարանները վերանայում են նրանց գործերը եւ տալիս են  15-20  տարի»։

Ցմահ դատապարտյալի կարգավիճակում հայտնվածներից շատերն, իհարկե, փորձեցին դատարանում վիճարկել այդ,  բայց. « Հաշվի առնելով, որ դատարանները Հայաստանում անկախ չէին նրանցից  ոչ մի դատավոր չհամարձակվեց  հրամանագրին դեմ  գնալ։  Բոլոր փորձերը վերանայելու այդ գործերը, ի չիք դարձան»։

Ընդհանրապես, իրավապաշտպանը կարծում է, որ  ցմահ դատապարտվածները երկար ժամանակ  անտեսված են եղել իշխանությունների կողմից, ու  նման վերաբերմունքի  հետեւանքով  անտեսվել  նաեւ հասարակության կողմից։

«Հասարակությունը ունեցել է տպավորություն, որ ազատազրկվածները, մասնավորապես, ցմահ ազատազրկվածները հրեշավոր կերպարներ են։  Որոշ խավեր անգամ քննարկել են՝ արդյո՞ք պետք է վերացվեր մահապատիժը»,- հիշում է նա։

 

 Մանրամասները՝  տեսանյութում