Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. Ապրիլի 29-ը. Մոսկվայից Հայաստան է վերադառնում վարչապետ Արամ Սարգսյանը (տեսանյութ)

Էջմիածնի շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ 2000 թվականի ապրիլի 29-ին պահանջում են ազատ արձակել հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված Մուշեղ Մովսիսյանին։

 Արդեն մեկ ամիս է` հոսանքազրկված եւ հեռախոսազրկված է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը։Պատճառը պարտքերն են, ընդհանուր հաշվով՝ 22 միլիոն դրամ։

 2000 թվականի ապրիլի 29-ին Մոսկվայից Հայաստան է վերադառնում վարչապետ Արամ Սարգսյանը։ Նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Արդյունքների մասին վարչապետը խոսում է առանց ոգեւորության։

Տաշիրի հիվանդանոցի բուժաշխատողներին պետությունը պարտք է 75 միլիոն դրամ։ 2000 թվականի այս օրը նրանք ուզում են հասկանալ՝ ինչու 9 ամիս աշխատավարձ չեն ստանում, մարդիկ սպառնում են գործադուլով։

 

2010 թվականի ապրիլի 29-ին ԵՊՀ ուսանող տղաները կառավարությունից եւ կրթության նախարարությունից պահանջում են պահպանել մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տեղերի անցած տարվա ծավալը ։ Զինակոչային տարիքում գտնվող տղաներն ուզում են լինել կրթված մարդ։