A
A
«Լոռին» ու «Շիրակը» չկարողացան որոշել հաղթողին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացավ 29-րդ տուրի վերջին հանդիպումը: Վանաձորի «Լոռի ՖԱ» թիմը սեփական դաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին»:
Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ-ոքիով՝ 2:2: Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Ջոել Դեսիրեն: Երկու րոպե անց Մուսա Բակայոկոն հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ կեսի 58-րդ րոպեին Իսա Ալիուն կրկին առաջ մղեց «Լոռիին»: Սակայն տանտերերին չհաջողվեց պահպանել առավելությունը: Հանդիպման 90+3-րդ րոպեին շիրակցի Արտյոմ Միքայելյանը կրկին վերականգնեց հավասարությունը:
«Լոռի ՖԱ»-ն 39 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը, իսկ «Շիրակը» 32-ով գտնվում է 6-րդ հորիզոնականում:
Հաջորդ՝ 30-րդ տուրի հանդիպումները, տեղի կունենան մայիսի 1-ին եւ 2-ին: