Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bananc-1
A A
Սպորտ

«Բանանցը» հաղթեց նոր մարզադաշտում

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 29-րդ տուրի երրորդ խաղում Երեւանի «Բանանցը» նորաբաց սեփական մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Արցախ ՖԱ»-ին:

Տանտերերի կազմում գոլի հեղինակներ դարձան Էդուարդ Կպոդոն, Ալեքսանդր Գլիշիչը եւ Եվգենի Կոբզարը:

«Բանանցը» այս հաղթանակից հետո վաստակեց 46 միավոր եւ հավասարվեց 2-րդ հորիզոնականում գտնվող «Փյունիկին»: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել առաջնության նորեկ «Արարատ-Արմենիան», որը ունի 49 միավոր:

Տուրի վերջին խաղը տեղի կունենա վաղը: Վանաձորում տեղի «Լոռի ՖԱ»-ն իր հարկի տակ կընդունի Գյումրիի «Շիրակին»: