Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan-3
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը վստահ հաղթեց Լեւոն Արոնյանին (տեսանյութ)

Գերմանիայում ընթացող շախմատի GRENKE Chess Classic միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը հանդիպեց մրցաշարի միանձնյա առաջատար Մագնուս Կառլսենի հետ:

Սպիտակներով հանդես եկող աշխարհի գործող չեմպիոնը հաստատեց իր բարձր կարգը եւ վստահ հաղթանակ տարավ: Նա վաստակեց 5,5 միավոր եւ էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Լեւոն Արոնյանն ունի 3,5 միավոր եւ այժմ բաժանում է 2-7-րդ տեղերը:

Վաղը նախատեսված 8-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, որն այսօր պարտվեց գերմանացի Գեորգ Մեյերին եւ նույնպես ունի 3,5 միավոր: