A
A
«Փյունիկը» հաղթեց «Ալաշկերտին» եւ առաջ պոկվեց մրցակցից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը:
Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում միմյանց հետ հանդիպեցին չեմպիոնի կոչման համար պայքարող Երեւանի «Փյունիկն» ու «Ալաշկերտը»: Հանդիպման 78-րդ րոպեին Մոհամեդ Կոնատեի խփած գոլի հաշվին փյունիկցիները նվազագույն հաշվով հաղթանակ տարան՝ 1:0:
«Փյունիկը» վաստակեց 46 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Ալեքսանդր Թարխանովի սաներն այժմ ընդամենը երեք միավորով են հետ մնում միանձնյա առաջատար «Արարատ-Արմենիայից»: Գործող չեմպիոն «Ալաշկերտը» 43 միավորով առայժմ 3-4-րդ տեղերը բաժանում է «Բանացի» հետ, որն այսօր երեկոյան իր հարկի տակ կընդունի «Արցախ ՖԱ»-ին: