A
A
Մարգարիտա Գասպարյանին մեկ քայլ է բաժանում եզրափակչից
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը շարունակում է հաջող հանդես գալ Ստամբուլում անցկացվող BNP Paribas Istanbul Cup թենիսի խոշոր մրցաշարում:
Քառորդ եզրափակիչ խաղում 24-ամյա մեր հայրենակիցը, երկու սեթում հաղթելով իր համերկրացի Վերոնիկա Կուդերմետովային՝ 7:5, 6:4, դուրս եկավ հաջորդ փուլ: Կիսաեզրափակիչում նա կմրցի Խորվաթիայի ներկայացուցիչ Պետրա Մարտիչի հետ: Այս փուլի մյուս զույգը կազմել են չեխուհիներ Մարկետա Վոնդրոուշովան ու Բարբորա Ստրիցովան:
TEB BNP Paribas Istanbul Cup մրցաշարի հաղթողը կստանա 43 հազար, իսկ եզրափակիչում պարտվողը՝ 21.400 դոլար պարգեւավճար: