Կին ձեռներեցների հաջողությունները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի միջազգային հնգօրյա համաժողովի շրջանակներում։
Երևանի բնակիչ Հրաչուհի Դանիելյանը ներկայացնում էր նկարազարդումներով ձեռագործ կտորներից ու կաշվից պատրաստված պայուսակներ, օրգանական մեղր, որը պահվում է ապակյա տարաների ու իրենց իսկ կողմից պատրաստված փայտյա ամանների մեջ։
Շիրակի մարզից «Բնատուր» ընկերությունը 2014 թվականից արտադրում է մաշկի խնամքի համար նախատեսված բնական միջոցներ։
«Կարելի է ասել՝ ավելի շատ ընտանեկան ձեռնարկատիրական ընկերություն է, որովհետև ամբողջ ընտանիքն է մասնակցում»,- ընդգծեց Արփինե Բարսեղյանը, ով «Բարսեղյան» ընկերության հիմնադիրն է։
Անի Հարությունյանը ներկայացնում է բնական ծաղիկներով և էմալով համադրված արծաթե զարդեր պատրաստող «Լուսինե Հարությունյան ձեռագործ զարդեր» ընկերությունը։ Զարդերը պատրաստում են ինքը և քույրը։
2013 թվականից գործող «Բրենդոն» մարքեթինգային ընկերությունը ներկայացնում էր Տաթեւ Բեյբությանը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք զբաղվում են Վեբ-կայքերի ծրագրավորմամբ, սոցիալական մարքեթինգով, ընդհանուր դիզայնի բրենդինգով։ «Մեր ընկերությունը տվյալ շուկայում ունի բավականին հաջողություններ։ Հայկական շուկայում աշխատում ենք շատ ընկերությունների հետ ու հիմնական նպատակը հայկական արտադրություններին օգնելն է»,- ընդգծեց Բեյբությանը։