Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport borba 25.04.
A A
Սպորտ

Հայաստանի պատանի ըմբիշները մեկնել են Ստամբուլ

Հայաստանի ազատ ոճի պատանեկան հավաքականը մեկնել է Ստամբուլ, որտեղ ապրիլի 27-28-ը կմասնակցի միջազգային խոշոր մրցաշարին:

Վերջինիս հայտավորվել են նաեւ Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Մակեդոնիայի, Թուքմենստանի, Բելառուսի, Մոլդովայի, Կոսովոյի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Թուրքիայի ընտրանիները:

Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանն այդ մրցումներին ընդգրկել է 12 ըմբիշ, որոնք հանդես կգան 10 քաշային կարգում:

Հավելենք, որ մեր պատանի ըմբիշները պատրաստվում են Իտալիայի Ֆաենզա քաղաքում հունիսի 17-23-ին կայանալիք կադետների 2019թ Եվրոպայի առաջնությանը: