Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess veteran
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի վետերանների թիմը 4-րդն է աշխարհում

Հունաստանում ավարտված շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 50-ից բարձր տարիքային խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը:

Երեկ կայացած վերջին, 9-րդ տուրում, մեր ընտրանին հանդիպեց 2-րդ հորիզոնականում ընթացող Իտալիայի թիմի հետ: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար Հայաստանին միմիայն հաղթանակ էր պետք: Ավաղ, մերոնք չկարողացան առավելության հասնել եւ բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով՝ 2:2:

Այդպիսով, Իտալիան 14 միավորով գրավեց 2-րդ տեղը, իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց ԱՄՆ-ի ընտրանին՝ 17 միավոր: Հայաստանի հավաքականը Իսրայելի, Իսլանդիայի եւ Անգլիայի հետ բաժանեց 3-6-րդ տեղերը: Ընդհանուր միավորների քանակով մրցանակային 3-րդ տեղը բաժին հասավ Իսրայելին, որը ընդամենը կես միավորով առաջ անցավ մեր հավաքականից՝ 26 – 25,5: