Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները գնացել են գեղասահքի դպրոց. Ա. Խաչատրյան (տեսանյութ)

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի անվանափոխման հարցը մնում է օրակարգում. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանիւ «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը։ Նա առաջարկել էր «Հայ-ռուսական» անունը , ինչին դեմ են արտահայտվել «Իմ քայլը» խմբակցության անդամները՝ առաջարկելով այնպիսի անուն, որը կապ կունենա Երևանի հետ։ «Լույս» խմբակցության քարտուղարbառաջարկել է «Երևանի սառցե պալատ» անվանումը։ Դրանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» անդամները, նրա խոսքով, գնացել են գեղասահքի դպրոց, և դպրոցի աշխատակազմից նամակ են բերել, որով առաջարկվել է այն անվանափոխել «Հոկեյի դպրոց»-ի։ Խաչատրյանը, սակայն, այն կարծիքին է, որ «Իմ քայլը» անդամները աշխատակազմին ուղղակի համոզել կամ առաջարկություն են արել, որից դպրոցի աշխատակիցները չեն հրաժարվել։ Անվանափոխության հարցը ծագել էր Իրինա Ռոդնինայի հակահայկական ելույթից հետո։