Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Սանիթեք»-ի աշխատանքից ընդհանուր առմամբ գոհ չեմ. Հ. Մարության (տեսանյութ)

Ընդհանրապես տարբերակում չի եղել. ընդամենը ավագանու անդամները պետք է իմանան իրենց լիազորությունները, քաղաքապետի, քաղաքապետարանի լիազորությունները. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով այն հարցին, թե՞ արդյոք խտրական վերաբերմունք է դրսևորվում ընդդիմության նկատմամբ։ Իսկ հավաքված բյուջեի վերաբերյալ ասաց, որ «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հնչեցրած 50 միլիոն դրամով պակաս լինելը 2018-ի համեմատ, ուղղակի բյուջեի մի մասն է, իսկ ամբողջականը՝ 100 տոկոսից ավելի է։ «Սանիթեքի» աշխատանքից Մարությանն ընդհանուր առմամբ գոհ չէ, սակայն աղբահավաք ընկերությանը տուգանելուց հետո որոշակի լավացում նկատվել է։