A
A
Արա Դանիելյանը պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ կատարեց Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի հետ կապված մի միջադեպին։ Իր ելույթում խմբակցության քարտուղարն ասաց, որ որոշ ժամանակ առաջ Արա Դանիելյանը պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել թաղապետարանի աշխատակցուհի Վանուհի Գալստյանին։ Անի Խաչատրյանն ասաց, որ աշխատավայրում փոխթաղապետների ներկայությամբ Դանիելյանը նույնիսկ ծաղրի է ենթարկել աշխատակցիհուն աշխատանքից ազատման դիմումը հնարավորինս արագ գրելու համար։ Ընդդիմադիր խմբակցության անդամն այս հարցով զբաղվելու կոչով դիմեց Մարդու իրավունքների պաշտպանին։