Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագանու անդամները պետք է իմանան իրենց լիազորությունները. Երեւանի քաղաքապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0126767

Ընդհանրապես տարբերակում չի եղել. ընդամենը ավագանու անդամները պետք է իմանան իրենց լիազորությունները, քաղաքապետի, քաղաքապետարանի լիազորությունները. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով այն հարցին, թե՞ արդյոք խտրական վերաբերմունք է դրսևորվում ընդդիմության նկատմամբ։

Իսկ հավաքված բյուջեի վերաբերյալ ասաց, որ «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հնչեցրած 50 միլիոն դրամով պակաս լինելը 2018-ի համեմատ, ուղղակի բյուջեի մի մասն է, իսկ ամբողջականը՝ 100 տոկոսից ավելի է։

«Սանիթեքի» աշխատանքից Մարությանն ընդհանուր առմամբ գոհ չէ, սակայն աղբահավաք ընկերությանը տուգանելուց  հետո որոշակի լավացում նկատվել է։