Անասնաբույժի միջազգային օրը` ապրիլի 27-ին
Աջակցիր «Ա1+»-ինԱնասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:
2019 թվականին Հայաստանում առաջին անգամ Անասնաբույժի միջազգային օրը կնշվի պետական աջակցությամբ ու նախաձեռնությամբ՝ ի դեմս ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ինչպես նաև «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի, որն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Ավստրիական զարգացման գործակալության և Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ֆինանսական աջակցությամբ:
Տոնի շրջանակներում միջոցառումներ, սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ և հանդիպումներ են անցկացվել երկրի մարզերում: