Բացել լրահոսը Փակել լրահոսը
Avagani (1)
A A
Հասարակություն

Բյուջեն թերակատարվել է, մուտքերը քիչ են ապահովվել նախորդ տարվա համեմատ. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

Նախորդ ընտրությունների տրամաբանությունից են մեր այսօրվա խնդիրները բխում, որովհետև ընտրությունները վերածվեցին սևի ու սպիտակի, խորհրդարանն արձակելու մանդատի ընտրությունների, և որի արդյունքում ձևավորվեց 57-հոգանոց խմբակցություն. իր արտահերթ ելույթում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նկատի ունենալով 2018-ին տեղի ունեցած Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունների հետևանքները։

Իսկ 2017 թվականի խորհրդարանի արձակվելուց և 7-րդ գումարման Ազգային  ժողով կազմավորվելուց հետո, ըստ քաղաքական գործչի, Երևանը մնաց այն քաղաքային իշխանության հույսին, որը ձևավորվեց որպես կողմնակի գործոն խորհրդարանի արձակման համար։

Դիմելով ավագանու գործընկերներին՝ Խաժակյանն ընդգծեց, որ աղբահանության հարցում ձախողվում է տեղի ունեցել։ «Եվ դա է պատճառը, որ կառավարությունը միջամտեց այս գործին»,- շեշտեց նա։

Խաժակյանն անդրադարձավ մի հարցի, որի մասին նախկինում չէր խոսվել. համայնքային տուրքերի դրույքաչափերի  բարձրացման մասին։

«Լույս» խմբակցության ղեկավարը նշեց, որ որոշ ժամանակ առաջ հաստատած որոշմամբ նույնիսկ բարձրացված տուրքերի դրույքաչափերով առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա համեմատ հավաքվել է շուրջ 50 միլիոն դրամ պակաս գումար։

«Հասկանո՞ւմ եք։ Մենք բարձրացնում ենք տուրքերը, որ մարդկանցից ավելի շատ գումար հավաքենք, վերջում պարզվում է, որ 2018 թվականի համեմատ ավելի քիչ ենք գումար հավաքել»,- հայտարարեց նա։

Իրական ցուցանիշները քողարկելու նպատակով, Խաժակյանի համոզմամբ, մարտի 29-ին քաղաքապետը կայացրել է ամոթալի որոշում։

Հայկ Մարությանը, տեսնելով, որ թերհավաքագրում է տեղի ունեցել, ակնկալվող դրամական մուտքը 145 միլիոն դրամով նվազեցնելու վերաբերյալ մարտի 29-ին կայացրել է որոշում, որպեսզի վերջում ամփոփում կատարելիս և համեմատելիս ասի. «Մենք 100 տոկոսով կատարել ենք»։

«Չհասցրեցիք այդ հայտարարությունը կատարել, բյուջեն թերակատարվել է, մուտքերը քիչ են ապահովվել նախորդ տարվա համեմատ։ Սա մեզ համար, քաղաքի համար խնդիրներ է առաջացնելու»,- շեշտեց ավագանու անդամը։  

Քաղաքապետը Խաժակյանի ելույթին արձագանքելով՝ ասաց. «Ես Ձեզ հետ համաձայն չեմ, պարո՛ն Խաժակյան»։