Ընդամենը խնձորի չիր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին'Ջրառատը նախկինում հարուստ գյուղ է եղել, մենք էլ ապրել ենք մարդավարի: Երկրաշարժից հետո ամեն ինչ փոխվեց: Աշխատանքս կորցրեցի ու մնացի անգործ՚,-պատմում է 5 երեխաների մայր տիկին Վարդուշը:
7 անձից կազմված այս ընտանիքը ներկա պահին գոյատեւում է պետության կողմից տրամադրվող ընտանեկան նպաստով:
Մի քանի ոչխար, մի քանի հեկտար էլ հողատարածություն: Սա է Աղաբաբյանների կարողությունը: 3-4 ոչխարը պահում են, որ ամենանեղ պահին վաճառեն ու հոգս հոգան: 3.5 հեկտար հողատարածքը չեն մշակում:
Նպաստով վար ու ցանք անել հնարավոր չէ: Այդ գումարից տիկին Վարդուշը կարողանում է գնել ընդամենը մեկ պարկ ալյուր:
Մնացածը մի կերպ ծայրը ծայրին կամ հասնում է կամ չի հասնում: Բոլոր դժվարություններին այս տարի մեկ գլխավոր անհաջողություն էլ է ավելացել: Միակ բանը, որ ցանել էր, եւ հույս ուներ ձմռան համար բավարար պաշար հավաքել, կարտոֆիլն է եղել: Այսօր արդեն պարզ է. տիկին Վարդուշի ողջ տարվա աշխատանքը ջուրն է լցվել:
Այս ընտանիքի հինգ երեխայից միայն մեկն է դպրոցն ավարտելուց հետո կարողացել հասնել Գյումրի: Ընդունվել է գեղարվեստի ուսումնարան: Սակայն, ինչպես մայրն է ասում' եթե իրենց վիճակը մնա նույնը, ապա աղջիկն հավանաբար ուսումը շարունակել չի կարողանա: Սովորում է անվճար հիմունքով, բայց քաղաք հասնելու համար գումար չունեն:
Ձմռան նախաշեմին Աղաբաբյանները մնացել են շվարած: Ոչ վառելիք ունեն, ոչ էլ անասուն ունեն, որ աթարը վառեն: Ընտանիքի տղամարդն էլ տանը չէ: Գնացել է բախտ, աշխատանք ու գումար որոնելու:
Տիկին Վարդուշը մնացել է Ջրաձորում 5 երեխաների, իր հոգս ու դարդի հետ:
Ձեռքը կարճ է, ուրիշ բան անել չի կարող: Ձմռանն ընդառաջ խնձորի չիր է պատրաստում:
Ցայգ հ/ը