Բացել լրահոսը Փակել լրահոսը
gov
A A
Հասարակություն

Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է աշխատանքային խմբի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝  հաստատվել է  ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և դրան կից «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ», «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների դրույթների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցները նախապատրաստող միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը:


Որոշմամբ նաեւ  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերին նախարարին՝ հանձնարարվել է վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել  պարբերական զեկույցների նախագծերը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն  էլ  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է ապահովի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների թարգմանությունները: