Հույս ունեինք, որ նոր ավելն ավելի լավ կմաքրի, սակայն ոչ մի բան տեղից չի շարժվել. Ահարոն Ադիբեկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀեղափոխությունից մեկ տարի անց ստեղծված իրավիճակը նման է հայերի շուրջպարին: Բոլորը շուրջպար են բռնում, երկու հոգու մտցնում ներս ու ծափ տալիս: Սակայն ստացվում է այնպես , որ շուրջպարի մասնակիցներն էլ մեկ ուղղությամբ չեն պարում: Խոսելով Հայաստանում հեղափոխությունից մեկ տարի անց ստեղծված իրավիճակի մասին, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, հավատացնելով, որ այսօր հասարակությունը 3 մասի է բաժանվել՝ գոհ, դժգոհ և մշուշոտ ապագա ունեցող մեծամասնության, որը սպասում է վաղվան: Իսկ նման իրավիճակը լի է վտանգներով.
« Հույս ունեինք, որ նոր ավելն ավելի լավ կմաքրի, սակայն ոչ մի բան տեղից չի շարժվել, գործազրկությունը մնում է բարձր մակարդակի վրա, տնտեսությունը չի զարգանում, և ամեն ինչ ճահճացած վիճակում է»:
Այն, որ Փաշինյանը հայտարարել էր, որ իր խոստումները կատարել է, կասկածի տակ են դնում նույնիսկ իր համախոհներն ու շարժման մասնակիցները, հավատացնում է Ադիբեկյանը՝ նշելով, որ դեռ նախընտրական շրջանում Փաշինյանը հավատացնում էր, որ բոլոր խնդիրները միասին են լուծելու, ամեն մեկն իր գործն է անելու, այնինչ, բոլորն իրենց հույսը դրել են մեկ հոգու վրա, և սպասում են թե շրջանի ներսում պարողը ինչ կարող է անել:
Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությանը, Ադիբեկյանի համոզմամբ այսօր այն դեպի Եվրոպա է գնում, ինչի հետևանքով Ռուսաստանում հայատյացությունը կտրուկ աճել է: Նման պարագայում Հայաստանում ազգագրական ճգնաժամի առաջացման վտանգ կա, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել բնակչության ծերացման: