Բացել լրահոսը Փակել լրահոսը
դպրոց
A A
Հասարակություն

Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից. ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից:

«Հարգելի՛ ծնողներ,Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսիգործել մայիսի 15-ից: Այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալներիառկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով:

Ստուգումը կատարելիսհնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝

-Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։

Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։

– Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետականռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։

Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։

-«Ծնող – երեխա կապ չի հայտնաբերվել»:

Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։

Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։

-Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/:

Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքիանհամապատասխանության պատճառով։

– ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը»,- ասված է հաղորդագրությունում: