Հաշմանդամները' մեկուսացած
Աջակցիր «Ա1+»-ինԹումանյանի տարածաշրջանում 1-3 կարգի 2259 հաշմանդամ կա: Այդ թվում առաջին կարգի' 168, երկրորդ կարգի'1266, եւ երրորդ կարգի' 825:
Ալավերդու բնակիչ Ռոբերտ Ղաբուզյանը առաջին կարգի հաշմանդամ է:
Արդեն երկու ամիս է, նա զրկված է զույգ ոտքերից եւ տեղաշարժվում է հաշմանդամության սայլակի օգնությամբ:
Հաշմանդամներն, այդ թվում եւ Ռոբերտ Ղաբուզյանը, ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք պետական հոգածություն են պահանջում, սակայն Ռոբերտն ասում է, որ բոլորն իրենց աթոռի ու սեփական կարիքների մասին են միայն մտածում:
Օրինակ, Ալավերդիում հաշմանդամների համար առաջնային խնդիր է բազմաբնակարան շենքերում թեքահարթակների բացակայությունը:
Ռոբերտն ապրում է բազմաբնակարան շենքի երկրորդ հարկում: Բակ իջնելու համար նրան առնվազն երկու հաղթանդամ տղամարդու օգնություն է պետք:
Այդ պատճառով էլ ամսվա մեջ ընդամենը 2 անգամ է կարողանում բակ իջնել: Ռոբերտն ասում է, որ մարդկանց հետ հաղորդակցվելու կարիք ունի, սակայն հենց միայն բակ իջնելու դժվարությունները նրան թույլ չեն տալիս իրեն հասարակության լիիրավ անդամ զգալ: