«Խորհրդարանում հին ոգին է թևածում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կարելի էր ուղղակի հավաքել բոլոր նախարարությունները և սուպերնախարարություն ստեղծել»,- կառավարության կառուցվածքի սպասվող փոփոխությանը նման գնահատական է տալիս Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ըստ նրա՝ անտրամաբանական է,թե ինչ սկզբունքով որոշվեց օպտիմալացնել նախարարությունները, կառավարության կառուցվածքի փոփոխությունն էլ իրականացվում է սիրողական մակարդակում.
«Նման փոփոխությունները չեն նպաստելու վարչապետի խոստացած տնտեսակական հեղափոխությանը»,-ասաց նա։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ևս խնդրահարուց է համարում կառավարության կառուցվածքի առաջարկվող փոփոխությունները, բայց միևնույն ժամանակ կարևորում է, որ այն վերջապես հայտնվեց ԱԺ-ում.«Վատ որոշակիությունը շատ ավելի լավ է, քան անորոշությունը»։
Նա կարծում է, որ կառուցվածքի փոփոխության մասին բանավեճը ԱԺ-ում վերածվեց փոխադարձ մեղադրանքներ հասցնելուն, բովանդակային քննարկումը տեղափոխվեց անձնական վիրավորանքների դաշտ.«Խորհրդարանում հին ոգին է թևածում»։
Նարինե Դիլբարյանի ամենամեծ մտահոգությունն է օպտիմալացվող նախարարությունների աշխատակիցների ճակատագիրը,«Ինչպե՞ս են նրանց այլ աշխատանքի տեղավորելու,նրանք ևս այս երկրի քաղաքացիներ են»։