Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կրթական էքսպոն մարդաշատ էր (տեսանյութ)

Առավոտից  «Երեւան EXPO»-ի ցուցասրահում բազմամարդ է:  Երկրորդ օրն է շարունակվում է  «Կրթություն և Կարիերա EXPO 2019»  ցուցահանդեսը,որը  տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն և ինֆորմացիա կրթական ոլորտի մասին: Նախակրթարաններից մինչև համալսարաններ ու կրթական տարբեր հաստատություններ ներկայացնում են իրենց  ուսուցման ծրագրերը: Այցելուները հնարավորություն են ունենում ծանոթանալ կրթական տարբեր հաստատությունների կրթության որակի, առաջադրած ծրագրերի պայմաններին: Դրանց կողքին առանձնանում էր նաև ավագ դպրոցների, քոլեջների աշակերտների և  ուսանողների  ձեռագործության, տեխնոլոգիական տարբեր մոտեցումներով ներկայացված աշխատանքները: Իսկ ցուցադրված աշխատանքներից բացի, այցելուները հնարավորություն են ունենում այդ աշխատանքների մասնակիցը լինել՝ քիմիական փորձարկումներ անելով, հոգեբանական թեստեր անցկացնելով, մոտիկից ծանոթանալով համալսարանի ուսանողների ներկայացրած ստարտափ ծրագրերին: