Շատ դաժան է. Խոսեպ Գվարդիոլան չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին
Աջակցիր «Ա1+»-ին«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այսպես է մեկնաբանել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Տոտենհեմի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո մրցաշարից դուրս մնալը:
«Շատ դաժան է: Բայց մենք պետք է ընդունենք այն: Երկրորդ խաղակեսում շատ հնարավորություններ ստեղծեցինք եւ խփեցինք մեզ անհրաժեշտ գոլը: Ցավոք, խաղի վերջնամասը անհաջող դասավորվեց մեր համար: Ես շնորհավորում եմ «Տոտենհեմին» հաջորդ փուլ մտնելու համար եւ հաջողություն եմ մաղթում:
Ես պաշտպանում եմ VAR համակարգը: Միգուցե Լյորենտեի խփած գոլի ժամանակ ձեռքով խաղ կար, բայց մրցավարի տեսանկյունից՝ չկար: Ստերլինգի չհաշված գոլը: Ես դիտեցի դրվագը, սակայն մրցավարները որոշեցին, որ նա խաղից դուրս վիճակում էր: Ես շատ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով եւ թիմի երկրպագուներով: Ես երբեք չէի տեսել նման աջակցություն: Սակայն, ֆուտբոլը շատ անկանխատեսելի է», - իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ին:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում 4:3 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», սակայն պայքարից դուրս է մնացել, քանի որ առաջին խաղում պարտվել էր նվազագույն 0:1 հաշվով: