Չգիտենք, թե առաջիկայում որտեղ ենք մարզվելու. Հակոբ Սերոբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է թիմը ելույթներից Եվրոպայի առաջնությունում, չնայած ստեղծված խնդիրներին:
«Մեր մարզիկները Թբիլիսի չվերթը հետաձգվելու պատճառով երկու անքուն գիշեր էին անցկացրել առաջնությունից առաջ, սակայն ամեն ինչ արեցինք եւ հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաներում: Երեք հոգի մտան եզրափակիչ: Վահագն Դավթյանը օղակներում դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրեց 8-րդ տեղը: Նրանք եվրոպական խաղերի ուղեգրեր նվաճեցին», - ասաց նա։
Հավաքականի պատասխանատուն հույս ունի, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն խաղերից առաջ երկշաբաթյա ուսհավաք կկազմակերպի մարմնամարզիկների համար, որպեսզի նրանք լավ պատրաստվեն այդ մրցուներին:
Հակոբ Սերոբյանն նշեց, որ Երեւանի քաղաքապետարանն այս տարի հիմնովին վերանորոգելու է Ալբերտ Ազարյանի մարզադպրոցը, սակայն այդ որոշումը իրենց լուրջ մտածելու տեղի է տվել:
«Մենք շատ-շատ ուրախ ենք, բայց հետո մտածելու տեղի տվեց: Վերանորոգումը տեւելու է մոտ մեկ տարի: Բնականաբար հարց ծագեց, թե նախաօլիմպիական տարում որտեղ պետք է մարզվենք: Մենք ունենք ընդամենը Հրանտ Շահինյանի մարզադպրոցը, սակայն այնտեղ անհնար է անցկացնել հենացատկի պարապմունքներ: Բացի այդ չգիտենք, թե եղած գործիքներն որտեղ պետք է պահենք, որ չվասվեն», - պարզաբանեց գլխավոր մարզիչը: