Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ժողովրդական համախմբում»-ը քաղաքական կուսակցություն դառնալու միտում չունի. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)

Արդեն կես տարի է ինչ  «ժողովրդավարական համախմբում»  նորահայտ  քաղաքական նախաձեռնության անդամները փորձում են  իրագործել այն նպատակները, որոնք համախմբել են  նրանց մեկ գաղափարի շուրջ: Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին նախաձեռնության անդամները: Սուրեն Պետրոսյանի խոսքով քաղաքական նախաձեռնության ի հայտ գալը պայմանավորված էր 2018թ. երկրում տեղի ունեցած քաղաքական փոխակերպումներով: Սակայն որքան էլ, որ այդ փոխակերպումները երկրում քաղաքական ազատականացման հիմք հանդիսացան, այնուամենայնիվ համախմբված ժողովրդավարության համար  բավարար չէին. «Մենք գիտենք,  որ համախմբված ժողովրդավարության  համար հարկավոր է ազատականացում, սակայն ժողովրդավարացման կայացման համար կարևոր տեղ է հատկացվում քաղաքական մասնակցության բարձրացմանը և ինստիտուցիոնալացմանը, որին էլ ուղղված կլինեն մեր քայլերը»: