A
A
Ես ճիշտն ասած մեղք ունեմ, եթե այդ աղջիկը ընտենց բան է ասել. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսoր խորհուրդ տվեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին չհորդորել պատգամավորներին՝ ինչ գրքեր եւ օրենքներ կարդալ, քանի որ իր կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ իրենց խմբակցությունում լինի պատգամավոր, որի հանդեպ քրեական գործ է հարուցվել եւ ԲՀԿ խմբակցությունում լինի մարդ, որը Հայաստանի երկրորդ քաղաքը այնպիսի իրավիճակում է հասցրել, որ փոսից չեն կարողանում հանել: Լենա Նազարյանն ակնարկում էր Վարդան Ղուկասյանին, քանի որ նա է Գյումրիի նախկին քաղաքապետը: «Ա1+»-ը փորձեց պարզել, թե ինչ գնահատական կտա Վարդան Ղուկասյանը Լենա Նազարյանի հայտարարությանը: