Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Որեւէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկա անելու» լեզուներով խոսել. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո, հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: «Մենք հանդիպել ենք ու խոսել ենք, որ տարընթերցումներ չլինի, որովհետեւ կողմերն իրար սխալ էին հասկացել վերջին հաշվով, որովհետեւ Գեւորգ Գորգիսյանն իրեն չէր ընդհատել, տեղից ինչ որ բան էր ասել, որն իրեն չէր վերաբերվում, մեզ էր վերաբերվում»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ որեւէ մեկը չի կարող իրենց հետ «ռազբորկա» անել, որեւէ մեկը չի կարող իրենց հետ «ռազբորկա անելու» լեզուներով խոսել: Մարուքյանն ընդգծեց, որ ԱԺ-ն քաղաքական ամբիոն է եւ քաղաքական ամբիոնից էմոցիոնալ ելույթներ են լինում. «Այսօր էլ եղան եւ միշտ լինելու են: Դրանք բանավեճեր են, մարդիկ քարից չեն, ռոբոտներ չեն եւ այդ բանավեճերը լինում են էմոցիոնալ: Մենք ընդդիմադիր ուժ ենք, մեր գործով ենք զբաղված: Լավ բան է, ասում ենք՝ լավ բան է, վատ բան է՝ դեմ ենք, առաջարկություններ ենք անում»,- նշեց Էդմոն Մարուքյանը: