Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Լեւոն Ջուլֆալակյանը դժգոհ է մի քանի ըմբիշների ելույթներից (տեսանյութ)

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը կարծում է, որ Եվրոպայի առաջնությունում ավելի շատ եւ որակյալ մեդալներ կնվաճեին մեր ըմբիշները, եթե չլինեին խանգարող պատճառներ: «Կարեն Ասլանյան ու Արսեն Ջուլֆալակյանը, որոնք բրոնզե մեդալներ նվաճեցին, կարող էին եզրափակիչ մտնել, եթե նրանց գոտեմարտերում չլինեին մրցավարական բացթողումներ: Երեք քաշային կարգերում մեր ըմբիշները նույնպես 3-րդ տեղերին էին հավակնում, սակայն նրանք պարտվեցին հիմնականում տակտիկական բացթողումների պատճառով: Չորս քաշային կարգերի մասնակցությունից դժգոհ եմ: 130կգ քաշում հանդես եկած Դավիթ Հովասափյանը դեռ երիտասարդ է եւ մեծ ակնկալիքներ չունեինք, բայց ահա Ռուդիկ Մկրտչյանից (55կգ), Գեւորգ Ղարիբյանից (60 կգ) եւ Սարգիս Քոչարյանից (82 կգ) մեր սպասելիքներն ավելի շատ էին: շատ վատ հանդես եկան: Իրենք պետք է մտածեն, թե ինչու այդպես վատ գոտեմարտ անցկացրին», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց փորձառու մասնագետը: