A
A
ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքը տրվելու է մասնավոր ընկերություններին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարությունը մարտի 29-ին հրապարակել է 334-Ա որոշումը, որով ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիաները պետք է տեղափոխվեն, և ներկայիս տարածքը տրվի մասնավոր ընկերություններին: Ինստիտուտում արդեն մոտ մեկ շաբաթ է բողոքում են կառավարության այդ որոշման դեմ, սակայն ոչ մի արձագանք չեն ստանում: Ինստիտուտի ղեկավար Վիգեն Թոփուզյանը պնդում է, որ որոշումը սխալ է, և լաբորատորիան սովորական օֆիսային տարածք չէ, չեն կարող մի քանի սեղան ու աթոռ տեղափոխելով վերջացնել գործը: Այդ լաբորատորիաներում կան մի քանի հարյուրի հասնող քիմիական նյութեր. որոնց տեղափոխումը կարող են կատարել հատուկ մասնագետները։ Լաբորատորիան ունի միջազգային պայմանագրեր և պարտավորություններ, որոնք չկատարելու դեպքում ինստիտուտը կկանգնի փաստի առաջ: