Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարել են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓարիզի հրշեջներին հաջողվել է մարել Աստվածամոր տաճարում բռնկված ու զգալի ավիրածությունների պատճառ դարձած հրդեհը։
Կրակի պատճառով փլուզվել է 19-րդ դարի աշտարակն ու կտուրը, մասամբ այրվել է ներքին հարդարումը։
Տաճարում պահվող մասունքները՝ մասնավորապես, Քրիստոսի պսակն ու այն Խաչակրյաց արշավանքների ժամանակ բերած Լուի IX Սուրբի պատմուճանը, փրկվել են կրակից։
Խորանը չի տուժել, հիմնական պատերը, , ճակատն ու ճակատային մասի աշտարակները կանգուն են։
---------------------
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկի ` միջնադարյան Նոտր-Դամ-դե-Փարիզի տաճարի մոտ, հրդեհ է բռնկվել:
Տաճարի մի մասը փակ էր եւ իրականացվում էր ռեստավրացիոն աշխատանքներ:
Հրդեհի բռնկումը կարող է կապված լինել շինարարական աշխատանքների հետ, հայտնում են ԶԼՄ-ները, վկայակոչելով հրշեջ-փրկարարներին:
Զոհերի մասին տեղեկատվություն չկա:
Հրդեհի պատճառը ճշտված չեն:
Աստվածամոր այրվող տաճարի աշտարակը փլվեց։ Փուլ եկավ նաև տանիքը:
Դեպքի վայր են եկել երկրի նախագահ Էմանուել Մակրոնը եւ վարչապետ Էդուար Ֆիլիպը։
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ կրակը մոլեգնում է շենքի նոր հարկերում եւ մոտենում է դիտահարթակին։
«Ամեն ինչ կրակի մեջ է։ Հիմնական կոնստրուկցիաները, որոնց մի մասը թվագրվում է XIX դարով, իսկ մյուսը՝ XIII, այլեւս չկան»,- հայտնել է փոխքաղաքապետ Էմանուել Գրեգուարը։