A
A
Էրեբունուց Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատվածում կտնկվի շուրջ 900 բարդի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 13-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի ժամանակ նոր տնկիներով են համալրվել ավտոշուկայի հարակից կանաչ գոտիները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ Խաչիկ Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայի հարակից մայթերն ու սիզամարգերն ազատել էին կայանած ավտոմեքենաներից և մաքրել տարածքը:
Ծառատունկ է իրականացվել նաև Նուբարաշենի խճուղում: Էրեբունուց Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատվածում կտնկվի շուրջ 900 բարդի: