Բացել լրահոսը Փակել լրահոսը
zartonq
A A
Հասարակություն

Ձերբակալվել է Զարթոնքի գյուղապետի թոռը

Ձերբկալվել է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը, ով, ըստ բողոքի ակցիա իրականացրած զարթոնքցիների, այսօր կրակոցներ է արձակել գյուղում:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: