A
A
Տիգրան Կ.Հարությունյանը հաղթեց շախմատի LUC Open-2019 մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի Լիլ քաղաքում կայացած LUC Open-2019 շախմատի միջազգային մրցաշարում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կ.Հարությունյանը:
Վերջերս գրոսմայստերի կոչման արժանացած մեր 21-ամյա շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը: Գլխավոր մրցանակից բացի նա կստանա նաեւ 1200 եվրո պարգեւավճար:
Մրցանակային 2-3-րդ տեղերը 7-ական միավորով բաժանեցին ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Սիվուկն ու ադրբեջանցի Նամիգ Գուլիեւը: