Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga 2-2
A A
Սպորտ

Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Սամվել Գասպարյանը արծաթե մեդալակիր դարձավ Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

102 կգ քաշային ծանրորդը երկամարտում գրանցեց 377 կգ (168+209) արդյունք եւ գրավեց 2-րդ տեղը: Նա փոքր արծաթե մեդալ նվաճեց նաեւ հրում վարժությունում:

Եվրոպայի չեմպիոն դարձավ ուկրաինացի Դմիտրո Չումակը, որը պարզապես մրցակցությունից դուրս էր՝ 391կգ:

Այսօր մրցահարթակ կելնեն նաեւ մեր ծանր քաշայինները՝ Արփինե Դալալյանը (+87 կգ), աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):