ՀՖՖ-ն տուգանել է «Արարատ-Արմենիային»՝ կարգազանց պաշտոնյայի պատճառով
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տուգանվեց 100 հազար դրամով՝ առաջնության «Փյունիկ» - «Լոռի ՖԱ» խաղին մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար: Իսկ ահա «Գանձասար-Կապան» - «Բանանց» հանդիպման ժամանակ մարզադաշտի հանդերձարան տանող ճանապարհին կարգուկանոն չապահովելու համար Կապանյան ակումբը ֆեդերացիային կվճարի 50 հազար դրամ տուգանք:
«Արարատ-Արմենիա» ակումբը 100 հազար դրամով տուգանվել է այն բանի համար, որ «Շիրակի» հետ տնային խաղին թիմի պաշտոնյա Պողոս Գալստյանն բարձրաձայն անհասցե հայհոյանք է տվել:
«Փյունիկ-1-05» թիմը հանվել է Հայաստանի Մ-14 գավաթի խաղարկությունից, քանի որ որակազրկված ֆուտբոլիստ է հայտավորել «Շիրակ-1-05»-ի հետ խաղին: «Փյունիկ» ակումբը տուգանվել է 40 հազար դրամով: