A
A
«Արարատը» խզեց խաղին չներկայացած Աբրահամ Խաշմանյանի պայմանագիրը
Աջակցիր «Ա1+»-ին«Արարատ» ՖԱ-ն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:
Ակումբը շնորհակալություն է հայտնել մարզչին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
Հիշեցնենք, որ երեկ Աբրահամ Խաշմանյանը չէր ներկայացել Հայաստանի առաջնության «Փյունիկի» հետ հանդիպմանը: Ըստ ակումբին մոտ գտնվող աղբյուրների, մասնագետն այդպիսով բողոք էր ներկայացրել ակումբի ղեկավարությանը՝ 3 ամիս թիմին աշխատավարձ չվճարելու համար։