Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess islandia
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները շարունակում են իսլանդական հաղթարշավը

Իսլանդիայում ընթացող շախմատի Ռեյկյավիկ Օփեն-2019 միջազգային խոշոր մրցաշարում շարունակում են հաջող ելույթ ունենալ Հայաստանի շախմատիստները:

Երեկ կայացած 5-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը հաղթեց շվեդ Նիլս Գրանդելիուսին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն առավելության հասավ իսլանդացի գրոսմայստեր Հանես Ստեֆանսոնի նկատմամբ: Նրանք վաստակեցին 4,5 միավոր եւ եւս երկու մասնակիցների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ, 6-րդ տուրում, մերոնք կհանդիպեն հենց իրենց գլխավոր մրցակիցների հետ: Սերգեյ Մովսեսյանը սեւերով ուժերը կչափի ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուի հետ, իսկ ահա   Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կմրցի իրանցի Ալիռեզա Ֆիրուզյայի հետ:

Մեր երրորդ շախմատիստը, Տիգրան Լ.Պետրոսյանը, ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի միջազգային վարպետ Կուենտին Լոյսոյի հետ եւ վաստակեց 3,5 միավոր: Նրա հաջորդ մրցակիցը իռլանդացի շախմատիստ Ալեքս Աստանե Լոպեսն է:

Այսօր մրցաշարում հայտարարված է հանգստյան օր: