Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa kanajq 11.04.
A A
Սպորտ

Հայաստանի 3 շախմատիստուհիներ հաղթանակով սկսեցին Եվրոպայի առաջնությունը

Թուրքիայի Անթալիա քաղաքում այսօր մեկնարկեց Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող 5 շախմատիստուհիներից հաջող սկսեցին գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Մ.Սարգսյանը, որոնք հաղթեցին իրենց մրցակիցներին եւ վաստակեցին առաջին մեկ միավորը: Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց առաջին տուրում, իսկ ահա Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը պարտվեց Թուրքիան ներկայացնող ռուս շախմատիստուհի Եկատերինա Աթալիկին:

Վաղը նախատեսված 2-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով կհանդիպի ուկրաինուհի գրոսմայստեր Օլգա Բաբիին: Լիլիթ Մկրտչյանը սեւերով կխաղա Թուրքիայի ներկայացուցիչ Սիմայ Տանիրի, իսկ Աննա Մ.Սարգսյանը՝ վրացուհի Նինո Բաթիաշվիլու հետ: Մարիա Գեւորգյանին մրցակից է բաժին հասել ադրբեջանցի Նարմին Սոյունլուն:

Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 32 երկրների 130 շախմատիտուհի, այդ թվում 64 գրոսմայստեր: Մրցաշարի արդյունքներով 14 շախմատիստուհի իրավունք կնվաճի մասնակցելու 2020թ Աշխարհի Գավաթի խաղարկությանը: