Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը չէր ներկայացել իր թիմի խաղին

Սպորտ
xashmanyan

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 26-րդ տուրի հերթական խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ։

Խաղի հաշիվը 72-րդ րոպեին 11մ հարվածով բացեց Արտյոմ Սիմոնյանը։ 5 րոպե անց փյունիկցի Ուսմանը վերականգնեց հավասարությունը, իսկ խաղավարտից 2 րոպե առաջ Էրիկ Վարդանյանը խփեց հաղթական գոլը։

Իդեպ, «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը չէր ներկայացել հանդիպմանը։ Ամենայն հավանականությամբ նա այդպիսով բողոք է ներկայացրել ակումբի ղեկավարությանը։ Բանն այն է, որ թիմը 3 ամիս է աշխատավարձ չի ստացել։

«Արարատ» ֆուտբոլային ակումբն այդ կապակցությամբ պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ։