A
A
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը 1999-2000թթ. չհայտնվեց բանտում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով: Նիկոլ Փաշինյանի համար առանձնահատուկ իմաստ ունի ելույթ ունենալ ԵԽԽՎ ամբիոնից, իսկ թե ինչո՞ւ՝ վարչապետը հիշեց. «1999թ. ամռանը լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին: Քրեական գործի հարուցման առիթը իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակում էր: Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման և բանտ ուղարկել: Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը դատախազի ասածից շեղվի, բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ, և դատարանը ինձ դատապարտելով 1 տարվա ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի»,- ելույթում նշեց վարչապետը: