Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՊԵԿ նախագահը աշխատանքից ազատման դիմում չի գրի (տեսանյութ)

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում չի պատրաստվում գրել: Այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դավիթ Անանյանը: Լրագրողները ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին Նորագավիթի ավտոմաքսատան աշխատակցից, որին վարչապետը կարգադրել էր աշխատանքից ազատման դիմում գրել: Մաքսատան դրոշի շուրջ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ինքն է. «ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար, եթե ակնկալում եք, որ ես դիմում գրեմ, հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ այն խոշոր կամ ահռելի պարտականություններից, որ վերցրել եմ ինձ վրա: Ես վարչապետի կոչ-հորդորին չեմ պատասխանելու իմ դիմումով: