A
A
Մթերման ոլորտում դեռեւս լուրջ անհանգստացնող բան չկա. Գեղամ Գեւորգյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մթերման ոլորտում դեռեւս լուրջ անհանգստացնող բան չկա»,-կառավարության նիստից հետո ասաց Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ արձագանքելով «Սպայկա» ընկերության հայտարարությանը, թե 80 համայնքներից մթերում չի անելու: ««Սպայկան» ՀՀ գյուղատնտեսության մեջ լուրջ խաղացող է, բայց ցանկացած անձ իրավունք ունի եւ ազատ է մտնել, նույնիսկ մեր ռազմավարության մեջ գրած էր, որ մենք պետք է ստեղծենք առնվազն 4 նման լոգիստիկ մեծ կենտրոններ եւ առեւտրի բորսա, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել թե խաղացողներին, թե շուկաները, ինչը նմանատիպ դեպքերից մեզ կպահի: Մենակ «Սպայկան» չի, պատկերացնո՞ւմ եք, կարող են շուկաները փակվել, կարող են այլ հանգամանքներով ընկերությունները չուզեն աշխատել, չի կարող տնտեսությունը մեկ ընկերությունից կախված լինել: