A
A
Ներդրումներ կատարողները նախընտրում են անմիջապես հանդիպել վարչապետին. նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը չի հերքում այն, որ Հայաստանում ներդրում կատարողները նախընտրում են անմիջապես հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Տեսաք, անցյալ շաբաթ պարզվեց, որ ամերիկահայ ներդրողներ կային, որ վարչապետի հետ հանդիպեցին, պատմեցին իրենց ծրագրերը, այդ թվում նաև՝ ցույց տալով այն հավանական ոլորտները, որտեղ առաջիկայում կդիմեն կառավարություն՝ աջակցություն ստանալու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Խաչատրյանը: Նախարարի խոսքով, այս պահին ութ տասնյակից ավելի ներդրումային ծրագիր կա ներկայացված: