A
A
«The Swingles»- ով կտրվի «Երևանյան հեռանկարներ»-ի հոբելյանական տարվա մեկնարկը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Երևանյան հեռանկարները» իրենց նշաձողից երբևէ չեն իջնում և հոբելյանական այս տարին էլ, փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքով, կառանձնանա համաշխարհային կատարողական արվեստի լավագույն ներկայացուցիչների համերգներով, ովքեր ոչ միայն Հայաստանում, այլև առհասարակ մեր տարածաշրջանում դեռևս հանդես չեն եկել: Ապրիլի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բրիտանական ակապելլա երգեցողության բոլոր ժամանակների չգերազանցված «The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով կտրվի «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական տարվա մեկնարկը: